Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ խուճապի վերջին օրերին «Ֆլեշ» ընկերության բենզալցակայանները հրաժարվում են պաշտպանության նախարարության ծառայողների ավտոմեքենաները նրանց ներկայացրած կտրոններին համարժեք լիցքավորել:
«Սա այն դեպքում, երբ այդ կտրոնների համար ՀՀ ՊՆ-ն դեռևս մեկ, իսկ որոշ դեպքերում էլ նաև՝ երկու ամիս առաջ է մատակարար ընկերությանը վճարել: Այսինքն՝ «Ֆլեշ» ընկերությունը, որ տարիներ շարունակ ՀՀ ՊՆ-ին և ոստիկանությանը բենզինով ապահովելու համար հայտարարված մրցույթներում հաղթում է, փաստացի հրաժարվում է իր պարտականությունների կատարումից:
Ու սա այն դեպքում, երբ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում: Այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ «Ֆլեշ» ՍՊԸ-ից: Սակայն մեր զրուցակիցը, որը ներկայացավ որպես ընկերության փոխտնօրեն, անգամ չցանկացավ հարցը մինչև վերջ լսել և «Հաջողություն ձեզ» ասելով՝ անջատեց հեռախոսը»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում