|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ` ժամը 12.09-ին, հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան փողոցի թիվ 46/3 հասցեում` «Ֆլեշ» նավթամթերային բազայի տարածքում:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», հրդեհի բարդության 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.24-ին, մարվել`12.32-ին:
Այրվել են նավթամթերային բազայի բենզալցման ստացիոնար պոմպը և ՄԱԶ մակնիշի 43 ՍՍ 073 պետհամարանիշով բենզատար ավտոմեքենայի լիցքավորման պոմպն ու պոմպի խցիկը: