|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, արտահերթ նիստ հրավիրելու համար ոչ իշխանական չորս խմբակցությունները հավաքել էին 44 պատգամավորի ստորագրություն: 18:30-ին հրավիրվեց ԱԺ արտահերթ նիստը, սակայն, ինչպես և սպասվում էր, նիստը չկայացավ քվորում չապահովելու պատճառով, քանի որ գրանցվեց ընդամենը 45 պատգամավոր:
«44 ստորագրություն է եղել, սակայն ես ու տիկին փոխխոսնակը չենք ստորագրել, դա նշանակում է, որ 43-դ եք նստած»- ասաց ԱԺ նախագահը` հիշեցնելով, որ նիստի համար անհրաժեշտ քվորումը չի ապահովվել: