|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել էինք, որ «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» նախաձեռնությունը որոշել էր նամակով դիմել մշակույթի նախարարությանը, որպեսզի նախարարության հովանու ներքո Հայաստանի տարբեր թատրոնների պետբյուջեից տրամադրվեն միջոցներ` ճանապարհածախս, գիշերելու տեղ, սնունդի հետ կապված հարցերը լուծելու և սահմանամերձ գյուղերում ներկայացումներ իրականացնելու համար:
Yerkir.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներից Սուրեն Էյրամջյանը նշեց, որ նոյեմբերի 10-ին իրենք արդեն իսկ մշակույթի նախարարին են փոխանցել իրենց նամակը:
«Դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունք կունենա, բայց հույս ունենք ու նաև ցանկություն, որ նախարարությունը քայլեր կանի` սահմանամերձ գյուղերում մշակութային կյանքն ակտիվացնելու համար»,-ասաց նա:
Նշենք, որ նախաձեռնությանն է միացել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, և նոյեմբերի 16-ին Մովսես ու Այգեպար գյուղերի երեխաների համար ցուցադրվել է «Անխելք մարդը» ներկայացումը: Նախաձեռնության անդամները պատրաստվում են դեկտեմբերի 20-21-ը Ամանորի ներկայացում ցուցադրել Բաղանիս և Դովեղ գյուղերում: