|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակը» գրում է․ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները կցկտուր տեղեկություններ ունեին Բաբայանի դիմումի վերաբերյալ, միայն նշեցին, որ այն վերաբերում է որոշ անձանց եւ 98-ի դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու գործին։ Քննչական կոմիտեից հաստատեցին հաղորդման վերաբերյալ մեր տեղեկությունը՝ այլ մանրամասներ չներկայացնելով․ «Ստացել ենք հաղորդումը, իրականացնում ենք վարույթային գործողություններ»։
Նշենք, որ ՔԿ-ում այժմ ինտենսիվությամբ քննվում է Բաբայանի ներկայացրած մեկ այլ հաղորդման վրա հարուցված քրեական գործ եւս՝ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու վերաբերյալ։ Այս գործով հարցաքննվում է ե՛ւ Սամվել Բաբայանը, ե՛ւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։