|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«168 Ժամ»-ի տեղեկություններով՝ Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն Է։
«Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները և պատրաստվել հեռանալ։ Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը։ Սրա վկայությունն են Հ. Պողոսյանի տրամադրության վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսևորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական պաշտոնանկության մասին լուրերը և զերծ մնում հրապարակային սպառիչ մեկնաբանություններից։
Ավելի վաղ մշակութային շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում, թե սույն տիկնոջ համար է պահվում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը։ Ի դեպ, նաև կարծիք կար, որ Հ. Պողոսյանի քաղաքական վաղեմի ձգտումն է եղել Իտալիայում ՀՀ արտաքին և լիագոր դեսպանի պաշտոնը, որն անկատար մնաց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։