|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Հայ գործարար Լևոն Հայրապետյանը չի ներկայացել Մոսկվայի Բասմաննի դատարան, որն այսօր պետք է քններ նրա կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը. հայտնում է ТАСС-ը:
Հայտնի է դարձել, որ նա գտնվում է հիվանդանոցում։ Փաստաբանի խոսքով՝ Հայրապետյանը հոսպիտալացվել է միզապարկի քաղցկեղ ախտորոշմամբ։ Դա, ըստ փաստաբանի, այն հիվանդությունների ցանկում է, որոնք խոչընդոտում են քննչական մեկուսարանում գտնվելուն։
Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը կքննվի առանց նրա ներկայության։