|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՌԴ Պետդումայի կոմիտեի միջազգային հարցերով ղեկավար Ալեքսեյ Պուշկովը համարում է, որ, հետևելով Կիևի իշխանությունների տրամաբանությանը, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող էր դառնալ Ուկրաինայի վարչապետ. հայտնում է РИА Новости-ն: Այս մասին Պուշկովը գրել է Twitter-ի իր էջում:
«Պորոշենկոյի նոր խոսքը. Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնին հավակնում է վրացի՝ Սահակաշվիլիի մերձավորը: Իսկ ինչո՞ւ անձամբ Սահակաշվիլիին վարչապետ չդարձնել»,- գրել է պատգամավորը։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ նախագահ Պորոշենկոն առաջարկել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար նշանակել Զուրաբ Ադեիշվիլիին, ով կարևոր պետական պաշտոններ է զբաղեցրել Վրաստանում: