|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Независимая газета-ն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին:
«Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթերի փաթեթը խորհրդարանի վավերացմանն է ներկայացվելու դեկտեմբերին: Ուշացումը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով։ Եվ հանրապետությունը հունվարից ամեն դեպքում կդառնա ԵՏՄ-ի անդամ:
Երևանում շատ լուրջ են վերաբերվում անդամակցությանը ԵՏՄ-ին: Կազմակերպության շրջանակներում գործողությունները համակարգելու համար ստեղծվում է միջազգային ինտեգրման ու բարեփոխումների նախարարություն, որը կզբաղվի նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերով: Սակայն հասարակության շրջանում ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ միասնական տեսակետ չկա: Մեծամասնությունը սատարում է ռուսական ուղղվածությանը, սակայն քիչ չեն նաև հակառակորդները:
Հասարակության տրամադրությունները պարզ են դառնում են նաև ընդդիմադիր ուժերի հանրահավաքից` երկու քաղաքական ուժ կողմ է անդամակցությանը ԵՏՄ-ին, մեկը՝ ոչ: Գրեթե նույն բաժանումն է նաև հասարակության մեջ»,- գրում է թերթը՝ մեջբերելով նաև հայաստանցի տարբեր փորձագետների կողմից հնչող դրական և բացասական կարծիքները: