|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ղարաբաղյան ռազմական ուղղաթիռին դեռևս հնարավոր չի եղել մոտենալ. հայտնում է BBC Russian-ը:
Համանախագահները «կողմերին» կոչ են արել դադարեցնել կրակն աղետի վայրի մոտակայքում: ԵԱՀԿ-ն նշում է, որ ուղղաթիռի բեկորներն ընկած են չեզոք գոտու ականապատ տարածքում:
Համանախագահները նաև վերահաստատել են նոյեմբերի 12-ի իրենց հայտարարությունը՝ կողմերին հիշեցնելով Սոչիում, Նյուպորտում և Փարիզում ստանձնած պարտավորվածությունների մասին:
Ամենաուշագրավն այն է, որ ԵԱՀԿ-ն կոչ է անում նաև Երևանին` թույլ տալ մոտենալ ուղղաթիռին, այն դեպքում, երբ ՀՀ-ն անգամ Կարմիր խաչին է դիմել նույն խնդրանքով...