|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ժամը 13:00-ին քաղաքացիական ակտիվիստների մի խումբ պատրաստվում էր ակցիա անցկացնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ` բողոքելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության` ՀՀ նախագահի ընտրություններին տված գնահատականից: Սակայն մինչ գրասենյակ հասնելը ոստիկաններն արդեն փորձել են կանխել նրանց առաջընթացը` ուժ կիրառելով: Ներկա պահին նրանք փակել են դեպի գրասենյակ տանող փողոցը, եւ ակցիայի մասնակիցները կանգնած են Սիրիայի դեսպանատան մոտակայքում:
Թեեւ ԵԱՀԿ գրասենյակի աշխատակիցները ոստիկանների միջոցով հաղորդել են, որ կարող են ընդունել ակցիայի երկու մասնակցի, ակտիվիստները համարում են, որ ոստիկանությունը խախտում է իրենց` ազատ տեղաշարժվելու իրավունքը, նաեւ չեն ընդունում ԵԱՀԿ գրասենյակի առաջարկը, քանի որ բոլորն էլ ասելու բան ունեն: