կարևոր
787 դիտում, 1 օր առաջ - 2025-06-05 14:42
Հասարակություն

«Մահվան դեսպանին» թույլ չտվեցին մոտենալ կառավարության դռանը

Մի խումբ քաղաքացիներ այսօր կառավարության դիմաց կրկին ակցիա են անում՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։

Նշենք, որ կառավարությունում այսօր նիստ է, որը վարում է  Նիկոլ Փաշինյանը։ Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ նեռապաշտ»։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ նաև պաստառ են բերել՝ վրան հայ եկեղեցու սրբերի լուսանկարները, ինչպես նաև՝ «Դժոխքում սպասում են Նիկոլին» գրությամբ թիկնոցով «մահվան դեսպանն» էր ներկա։