|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սննդի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանի պաշտոնաթողությունը ոմանց մեծ զարմանք պատճառեց, քանի որ նա ՀՀԿ երիտթևի և, մասնավորապես, Էդուարդ Շարմազանովի և Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի մտերիմ ընկերն է: Ընդ որում, այս թևը չի մարսում ԿԸՀ նախկին անդամ Բախչագուլյանի պաշտոնաթողությունը, քանի որ դա նաև բավականին տգեղ է արվել՝ տեսչության պետն իր պաշտոնաթողության մասին իմացել է մամուլից:
ՀՀԿ երիտթևը կատարվածը վերագրում է Աբրամ Բախչագուլյանի երբեմնի հանդգնությանը, որն առնչվում է Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի «Մուլտի ագրո» ընկերության թթվասերի մեջ սոդա խառնելու հետ կապված 2012-ին կատարված բացահայտումներին: Հիմա, փաստորեն, եկել է «քարերը հավաքելու ժամանակը», և վարչապետի խնամին որոշել է պատժել հանդուգն պետին: Սակայն Աբրամ Բախչագուլյանի պաշտոնանկությունը բացատրում են նաև նրանով, որ վարչապետի և խոշոր արտահանողների հանդիպման ժամանակ վերջինները դժգոհել են, որ արտահանման ձախողման գլխավոր պատճառներից մեկը հենց տեսչության ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։