|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակը» գրում է . «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծավալված վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի այնտեղ հայտնվելն ու բերդի իրականությունը ներկայացնելը, վատ է անդրադառնալու ՔԿՀ պետի՝ Ռուբեն Ստեփանյանի վրա, որն Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ բարեկամական կապ ունի։ Ասում են՝ այս անգամ «գեներալ» թիկունքը չի օգնի։ Նրան առաջիկայում հնարավոր է պաշտոնանկ անեն։ Որպես պոտենցիալ փոխարինող՝ շրջանառվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, «Աբովյան» ՔԿՀ նախկին պետ Արսեն Աֆրիկյանի անունը, որը նաեւ Տարոն Մարգարյանի ազգականն Է։ Նա նախկինում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Էլ Է եղել եւ պաշտոնից ազատվելու դիմում Է գրել ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստից հետո»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։