|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տուլայի «Արսենալ»-ի 25-ամյա ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը խոսել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարության մասին, թե ֆուտբոլիստը «Պորշե» մակնիշի ավտոմեքենա է պահանջել ՀՖՖ նախագահից, որպեսզի հանդես գա Հայաստանի հավաքականում:
«Ես ընդամենը մեկ անգամ եմ պաշտոնական հրավեր ստացել ՀՖՖ-ից: Այդ ժամանակ 18 տարեկան էի և չընդունեցի հրավերը, քանի որ Ռուսաստանում լեգեոներ կհամարվեի: Իսկ «Պորշեի» հետ կապված` ասեմ, որ դա զառանցանք է: Ես երբեք չէի խաղա հավաքականում մեքենայի կամ գումարի համար, և կարևոր չէ, թե որ հավաքականը կլինի դա: Եկեք չանդրադառնանք այն հարցին` կցանկանայի՞ հանդես գալ Հայաստանի հավաքականում, թե՞ ոչ: Ես դեռ կենտրոնացած եմ ակումբային կարիերայիս վրա: Ամեն դեպքում ինձ համար շատ տհաճ էր լսել այդ բառերը»,- Մալոյանի խոսքերն է մեջբերում Championat.com-ը: