|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր թվիթերյան էջում անդրադարձել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն արտահայտությանը, թե «հայ մարդն իր աղջկան չի տանում ֆուտբոլի»:
«Իմ 4 աղջիկները, գումարած` տղաս, ԱՄՆ-ում ֆուտբոլ են խաղում: Դա նրանց զարգացման կարևոր մասն է կազմում: Երբ 1991 և 1999 թվականներին ԱՄՆ աղջիկների հավաքականը հաղթեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, դա ազգային մեծ հպարտություն էր»,- գրել է դեսպանը` նշելով, որ ԱՄՆ-ում աղջիկների և տղաների սպորտում հավասար ֆինանսավորումը նպաստում է կանանց սպորտի զարգացմանը: «Դա է պատճառներից մեկը, որ ամերիկացի մարզուհիները հաջողություններ են գրանցում օլիմպիական խաղերում և այլ մրցաշարերում»: