|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր ԱԺ-ում կայացել է ընդդիմության եւ այլընտրանք ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ԱԺ նախագահի և կառավարության ներկայացուցիչի հետ:
Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հանդիպմանը ներկա էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հանդիպման ժամանակ իշխանության ներկայացուցիչները առաջարկել են քննարկել 12 կետերը և բանակցություններ սկսել այդ խնդիրների շուրջ, սակայն Ռուբեն Հակոբյանը և ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը եռյակի անունից հրաժարվել են բանակցություններ վարել:
«Մենք գնացինք և հայտարարեցինք, որ մենք այս հարցի շուրջ բանակցությունների հարց չունենք, որովհետև այս ընթացքում կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը բազմիցս ապացուցել է, որ նման գործընթացներն ինքն օգտագործում է կառուցողական կերպար ներկայացնելու համար, բայց, ըստ էության, դրանք իմիտացիոն գործընթացներ են», - ասաց Ռուբեն Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով` իշխանությունները կարող էին իրականացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որն այդ 12 կետերից մեկն է, քանի որ այդ պահանջի կատարումը չի ենթադրում ո'չ ճանապարհային քարտեզ, ո'չ ֆինանսական ներդրումներ: Սակայն կառավարությունը դա չկատարեց: