|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի հետ բարեկամական կապեր հաստատելու մասին։
Հռչակագրում նշվում է, որ Հադրութի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական դժվարությունների հանդեպ։
Բըրբանքի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ արդեն քսան տարուց ավելի ԼՂՀ-ն, ելնելով իր քաղաքացիների շահերից, անկախ պետություն է և ջանքեր է գործադրում կովկասյան տարածաշրջանի զարգացման ու այնտեղ կայունության հաստատման համար, ինչպես նաև անցկացնում է ազատ, արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք օրինակելի են ճանաչված տարածաշրջանի համար։