|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր առավոտյան Արդաբիլ նահանգի տարածքում՝ սահմանամերձ Պարսաբադ քաղաքում, խփվել է իսրայելական արտադրության Harop հետախուզական անօդաչու թռչող սարք:
«Harop-ը իսրայելական արտադրանք է, որը Բաքուն գնել և կիրառում է Ղարաբաղյան պատերազմում»,- գրում է իրանական Miranpress տելեգրամյան ալիքը:
Միևնույն ժամանակ, ալիքը նշում է. «Բայց հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պնդում է, որ վերցրել է Ջաբրայիլը և Հադրութը: Այսպիսով՝ պատերազմի ճակատը պետք է լինի Ասլանդուզի մոտ, ոչ թե Պարսաբադի: Այսպիսով՝ այս անօդաչու սարքը կա՛մ երկիր է մուտք գործել դիվերսիայի համար, կա՛մ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել և հասել Պարսաբադ»: