|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաքվել են Կառավարության դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու Նիկոլ Փաշինյանին:
Լրագրողի հարցին, թե պե՞տք է ստորագրվեր հայտարարագիրը, Փաշինյանի աջակիցը նշեց, որ դա անհրաժեշտ էր, որպեսզի 30 հազար հոգի վերադառնային իրենց տուն:
Նա նշեց, որ Ջաբրայիլ է գնացել հոկտեմբերի 8-ին և հոկտեմբերի 24-ին հետ է վերադարձել:
Հարցին, թե հանձնվել են այն տարածքներն, որոնք չեն գրավվել, ակցիայի մասնակիցը նշեց. «Հանձնված տարածք չի եղել, մենք սաղ կրվել ենք»:
Դիտարկմանը, թե Քարվաճառի մասին է խոսքը,Դուք ասեցիք, որ Ջեբրաիլում եք ծառայել, պատասխանեց.
«Քարվաճառը Ջաբրաիլն է, ոչ խառնեցի՝ Քելբաջարն է Ջաբրայիլը, կարող է խառնում եմ, բայց հարյուր տոկոս Քելբաջարում 98 հոգի 8 կմ գիծ ենք պահել, ես իմ գումարտակի սպառազինության պետն եմ եղել և եղել եմ մեր վաշտի սպառազինության պետը, ես եմ մատակարարել զենքը հետևներից գնացել եմ, սաղին փրթել ենք 1200 հոգի պառկացրել ենք»: