|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Ռայդ քաղաքը եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը դարձել են քույր քաղաքներ: Այս մասին հայտնում է ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Բարեկամական հարաբերություններ ձեւավորելու պաշտոնական որոշումն ընդունել է քաղաքային խորհուրդը:
Այսպիսով, Ռայդը դարձել է Հայաստանից դուրս գտնվող աշխարհի 8-րդ քաղաքը, որը քույր-քաղաքության վերաբերյալ հուշագիր է կնքել Արցախի քաղաքներից մեկի հետ: Սա հնարավորություն է ընձեռում զարգացնել երկկողմ հարաբերությունները, փոխօգնությունը, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ բարձրացնել ճանաչողության մակարդակը:
Հիշեցնենք, որ 2018թ. Ռայդը ճանաչել էր Արցախի Հանրապետությունը: Իսկ դրանից առաջ՝ 2012թ., Արցախի անկախությունը ճանաչել էր նաեւ Նոր հարավային Ուելս նահանգը: