|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ՝ ժամը 23:15-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ` 1963 թվականին ծնված Տիգրան Վ.Ղազարյանը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Վ.Ղազարյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում է ստացել 2011 թվականից: Նա 2011 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման եւ 10 ամիս անց պետք է ազատ արձակվեր:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: