|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոյեմբերի 4-ին` ժամը 22.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ «Ֆոլկսվագեն» մակնիշի 29 ՍԼ 356 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:
Վարորդը և ուղևորներ՝ 1977 թ. ծնված Ա. Բ.-ը, 1998 թ. ծնված Հ. և 1998 թ. ծնված Ա. Դ.-ները, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հոսանքազրկման աշխատանքներ: