|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02:28-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ոստիկանության մոտակայքում ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի հատվածից և սահել ձորակը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծաղկաձոր քաղաքի Մարիոթ հյուրանոցային համալիրի մոտակայքում Opel Vectra B մակնիշի 33 TS 699 պետհամարանիշով (վարորդ՝ 1981 թ. ծնված Է. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կիսով չափ կախվել դեպի ձորակը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: