|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային խնդրահարույց հարցեր` շեշտը դնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից բխող սպառնալիքին. հայտնում է РИА Новости-ն:
Բացի այդ` նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ Բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի 5-րդ նիստի նախապատրաստության շրջանակում: Նրանք հանդես են եկել ռուս-թուրքական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման օգտին, այդ թվում՝ գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: