|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր, որ երեկոյան հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահները խոսել են Հալեպում ընթացող զարգացումների մասին:
Կրեմլի խոսնակ Պեսկովը հաստատել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ նշելով, որ Պուտինն ու Էրդողանը նաև քննարկել են Հալեպում հաստատված մասնակի հրադադարն ու մարդասիրական միջանցքի հարցը:
Ըստ աղբյուրի՝ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել ամեն միջոց ձեռնարկել անվտանգ միջանցքների բացումից հետո Թուրքիայում ժամանակավոր ապաստան տալու և հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում:
Բացի Հալեպից, նախագահները քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված մի շարք հարցեր: