Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«ՉԻ»-ն գրում է. «Հրայր Թովմասյանն աշխատակազմում մի օգնական ունի, որին իր հետ է տարել խորհրդարան: Մոտ 25-ամյա երիտասարդը, օրինակ, կարող է զանգահարել իրենից մի քանի տասնամյակ մեծ ու իր տարիքի չափ աշխատանքային փորձ ունեցող վարչության պետերին, ու նրանց հրահանգել՝ «շուտ եկեք ինձ մոտ»:
Օգնականի անտաշ վերաբերմունքը ԱԺ աշխատակիցները կապում են նրա ղեկավարի՝ Հրայր Թովմասյանի հետ: Ամենազավեշտալին այն է, որ Թովմասյանն այս օգնականին հետը բերել է նախկին աշխատավայրից՝ ՀՀ արդարադատության նախարարությունից, և երիտասարդը Թովմասյանին հիմա էլ դիմում է «պարոն նախարար» արտահայտությամբ: Սա կողքից բավականին ծիծաղելի է, և ԱԺ-ում աշխատողներն այս դիմելաձևը լսելիս հազիվ են զսպում ծիծաղները: Ի դեպ՝ ականատեսների պնդմամբ՝ այս դիմելաձևը դուր է գալիս Հրայր Թովմասյանին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: