|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀԿ համագումարից հետո արդարադատության արդեն նախկին նախարար Հրայր Թովմասյանը շտապում էր Սլավոնական համալսարան՝ դասի: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ արդեն եկող շաբաթ հայտնի կլինի, թե որտեղ է անցնելու աշխատանքի:
Աշխատանքի առաջարկները, որ ստացել է Թովմասյանը նախարարի աթոռը թողնելուց հետո, հենց իրեն՝ Թովմասյանին են զարմացրել: «Երբեք բիզնես կառավարման ոլորտում չեմ եղել, բայց անգամ նման առաջարկություններ եմ ստացել»,- անկեղծացավ նախկին նախարարը:
Նա աշխատանքը համեմատեց հագուստի հետ: «Աշխատանքը նման է հագուստի` երբ փորձում ես հագուստ ընտրել, մեկն ավելի մեծ է լինում, մեկը փոքր: Նույնն է նաև աշխատանքը` մեկը գրպանիդ համարժեք չէ, մեկը լավն է, բայց հոգեհարազատ չէ, մի տեղ շատ են վճարում, բայց հոգեհարազատ չէ…»,- ասաց Թովմասյանը: