|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ»-ը գրում է. «Աշտարակի քաղաքապետարանը որոշել է լայնացնել քաղաքի կենտրոնական` Վարդգես Պետրոսյան փողոցը: Դրա համար քաղաքապետի և ավագանու որոշմամբ հանում են փողոցի 100 տարվա հին եզրաքարերը և նորն են տեղադրում:
Աշխատանքներն իրականացնում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը պատկանող «Ես և նա» շինարարական կազմակերպությունը: Աշտարակցիները ցավ են ապրում, քանի որ Վարդգես Պետրոսյան փողոցը մի քանի սանտիմետրով լայնացնելու համար քաղաքապետարանն այլանդակել է պուրակը` կտրելով հին ծառերը: Դրանք աճում էին մարզպետարանի և Ներսես Աշտարակեցու արձանի դիմաց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: