|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Հանրային հեռուստա-ռադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` տեղյա՞կ է, արդյոք, որ շուտով «մեծ բումով» հեռուստադաշտ է մտնելու Հ3 անունով հեռուստաընկերություն, պատասխանեց. «Ես միայն ուրախ եմ: Ինչքան «Հ»-երը շատանան, այնքան լավ»:
Մեր հարցին` բայց չէ՞ որ «Հ»-երը չեն շատացել, դեռ քչացել են, որովհետև Հ1-ը դարձել է Առաջին ալիք, Ռուբեն Ջաղինյանի հետ քայլող` Հանրային առաջին ալիքի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Ապրանքանիշն ու ընկերության անունը տարբեր բաներ են»:
Հիշեցնենք, որ Հ3-ը ՕԵԿ-ի, ավելի հստակ՝ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հեռուտաընկերությունն է: Դա նույն «Երեւան» հեռուստաընկերությունն է, որն, ըստ էության, անվանափոխվել է: