|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կապանում երեք քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքից հետո Սյունիքի քաղաքապետարանի մոտ կանգնած մի խումբ տղամարդիկ բարձրախոսներով վանկարկում էին` «Հե-ռա-ցեք», և կարդում Սերժ Սարգսյանին ուղղված գովեստի տեքստեր: Սկսվեց հրմշտոց այդ մարդկանց և հանրահավաքի մասնակիցների, մասնավորապես` ՀԱԿ կուսակցությունից Վլադիմիր Կարապետյանի, երիտասարդ ՀԱԿ-ականների և քաղաքապետարանի մոտ խմբված մի խումբ տղամարդկանց միջև:
Հրմշտոցը կարող էր վերածվել ծեծկռտուքի, եթե չմիջամտեին ոստիկանները ու չբաժանեին միմյանց հետ վիճող տղամարդկանց: Նշենք, որ քաղաքապետարանի մոտ հավաքված ու բարձրախոսներով «Հեռացեք» վանկարկող մարդկանց մի մասը հենց քաղաքապետարանի աշխատակիցներ էին, մի մասը` Հանրապետական կուսակցության անդամներ, ովքեր ասում էին, որ գոհ են կյանքից, որ ամեն ինչ լավ է, և որ Երևանից եկածները պետք է հեռանան: