|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հանրապետության հրապարակում բորբոքված կրքերը հանդարտվել են միայն քիչ առաջ, իսկ մինչ այդ հրապարակը իսկական մարտադաշտի էր նման:
Կառավարության մոտ հավաքված` բացօթյա առեւտրով զբաղվողներին ոստիկանները նախ արգելել են կանգնել կառավարության շենքի առջեւ, ապա բռնի տեղափոխել են դիմացի մայթը:
Ցուցարարների հետ են եղել նաեւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Անահիտ Բախշյանը:
Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ ծագած վեճն այնքան է հասունացել, որ վերածվել է իսկական ձեռնամարտի: Ոստիկանների հարվածներից տուժել է պատգամավոր Անահիտ Բախշյանը, ծեծի է ենթարկվել նաեւ Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին «լկտի արտահայտությունների» համար ոստիկանները բերման են ենթարկել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այս պահին բարձրացել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի մոտ` պահանջելու ոստիկանապետի հրաժարականը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |