|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս պահին Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի շենքի առջև ընթանում է ՀՅԴ երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիան: Yerkir.am-ի լրագրողը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են, որ դադարեցվի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ նիստը, և հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի ու բացատրություն տա իրենց կատարված ապօրինությունների վերաբերյալ:
Ոստիկանները ցուցարարներին թույլ չէին տալիս մայթին ակցիա իրականացնել, այդ իսկ պատճառով վերջիններս ստիպված էին ակցիան շարունակել ճանապարհի երթևեկելի հատվածում, ինչին ոստիկանները ևս փորձում էին խոչընդոտել:
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև, որը հարթվեց: Այս պահին ցույցը հսկող ոստիկանները համալրվում են նոր ուժերով, իսկ ակցիայի մասնակիցները շարունակում են վանկարկել` «դադարեցրեք նիստը», «ամոթ»:
Նշենք, որ այս պահին ՀԾԿՀ-ում քննարկում են սակագնի հարցը:
Տեսանյութը` քիչ անց: