|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Ազատության հրապարակում անցկացված շուրջօրյա հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ցուցարարներին տեղեկացրել է, որ, որ վաղն իրենք կանցկացնեն մինի հանրահավաք, իսկ երեկոյան ժամը 20:00-ին Ազատության հրապարակում մեծ էկրան կտեղադրվի, որով հանրահավաքի մասնակիցները կարողանան դիտել Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղը:
«Սա, հանուն համազգային միասնության, փոքր ժեստ է լինելու»,- հայտարարել է Լ. Զուրաբյանը եւ շարունակել. «Քանի որ շաբաթ օրը հանրահավաքի 10-րդ վճռական օրն է` շարունակել, թե` ոչ, ապա շաբաթ օրվա հանրահավաքից ոչ ոք բացակայելու իրավունք չունի»:
Զուրաբյանը նաեւ անդրադարձել է օրեր առաջ Ազատության հրապարակ այցելած քաղաքական գործիչներին` նշելով. «Ժողովուրդն ամեն ինչ արձանագրում է իր հիշողության մեջ: Ժողովրդին հնարավոր չէ խաբել PR դիվիդենդներով ու Ազատության հրապարակ գալով: Կա'մ միանում եք մեզ` այստեղ գալով, կա'մ էլ մեզ վարկաբեկելով եք զբաղված` ռեժիմի գործակալներից մեկը դառնալով»: