|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնացումում առեւտրով զբաղվողները դեռեւս օգոստոսի 19-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: Նրանց բողոքի պատճառն իրենց հասած այն տեղեկությունն է, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել նաեւ այդ տարածքը` իրենց զրկելով գետնանցումի կրպակներում առեւտուր իրականացնելու հնարավորությունից:
168 ԺԱՄ թերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ աճուրդն իրականացրել է եւ գետնանցումի տարածքը վաճառել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին: Հիշեցնենք, որ վերջինս այդ պաշտոնին նշանակվեց 2011 թ. հունվարի 26-ին, երբ Երեւանի քաղաքապետ նշանակվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախկին նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:
Աբովյան- Կորյուն փողոցների գետնանցումում կա 43 կրպակ, յուրաքանչյուր կրպակում աշխատում է 4-5 մարդ: