|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության և Հայաստանի Գավաթի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Սեպտեմբերի 27-ին նշանակված` Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը` ժամը 16:10-ին:
Սեպտեմբերի 28-ին նշանակված` Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը կսկսվի ժամը 14:40-ին:
Հոկտեմբերի 1-ին նշանակված` Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչի «Ուլիս»-«Բանանց» հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում: Սկիզբը` ժամը 15:00-ին:
ՀՖՖ պաշտոնական կայք