|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը աճուկի վնասվածք է ստացել երեկ` Հունաստանի գավաթի խաղարկության «Պանախաիկի»-«Օլիմպիակոս» խաղի ժամանակ:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ղազարյանը խոսել է վնասվածքի մասին. «Ստացել եմ աճուկի վնասվածք: Նախնական տվյալների համաձայն՝ չեմ կարողանա խաղալ առնվազն 10 օր: Ավելի հստակ կիմանանք առաջիկա օրերին, երբ մանրակրկիտ կհետազոտվեմ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի շրջանակներում Երևանում կմրցի Սերբիայի հավաքականի հետ: Այդ խաղին չեն մասնակցի մեր թիմի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը: