|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«International Champions Cup» մրցաշարի շրջանակներում հունական «Օլիմպիակոս»-ը մրցեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Հանդիպման 35-րդ րոպեին Յովետիչը առաջ է մղել անգլիական ակումբին, սակայն 2 րոպե անց Դիամանտիկոսը հավասարեցրել է հաշիվը: 53-րդ րոպեին Կոլարովը 2-րդ անգամ առաջ է մղել անգլիացիներին, որից 12 րոպե անց նույն Դիամանտիկոսը կրկին հավասարեցրել է հաշիվը: կողմերը հաղթողին որոշել են 11 մետրանոց հարվածաշարերով, որտեղ ավելի դիպուկ են գտնվել հունական ակումբի ֆուտբոլիստները:
Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Օլիմպիակոս»-ի հարձակվող Գևորգ Ղազարյանը խաղադաշդ է դուրս եկել 64-րդ րոպեին, և հենց նրա փոխանցումից հետո էլ Դիամանտիկոսը 2–րդ անգամ գրավել է մրցակցի դարպասը: