|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը վնասվածք է ստացել: ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց է ունեցավ Հրայր Մկոյանի հետ:
«Սեպտեմբերի 19-ին մասնակցեցի Իրանի առաջնության «Ֆուլադ»-«Էսթեղլալ» հանդիպմանը: Խաղացի 90 րոպե: Խաղից հետո ցավեր զգացի և դիմեցի բժշկի օգնությանը: Պարզվեց, որ ինձ մոտ ծնկի մկանային վնասվածք է` ջլերի հետ կապված խնդիր: Այժմ օրական 2 անգամ այցելում եմ ֆիզիոթերապիայի կուրսերի: Նախնական հետազոտության համաձայն՝ վերականգնմանս համար կպահանջվի 2 շաբաթ»,- ասել է Մկոյանը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ վնասվածք ունի նաև Հենրիխ Մխիթարյանը: