|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սեպտեմբերի 21-ին բեռլինյան համերգասրահում Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Հայաստանի Անկախության օրը գերմանական համերգասրահում թևածել է խաչատրյանական երաժշտությունը։ Գերմանիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։
Սերգեյ Սմբատյանը նշել է, որ գերմանական կողմից հրավեր ստացել էր հենց սեպտեմբերի 21-ի համերգը ղեկավարելու համար։ Երեկոն նվիրված էր ՀՀ-ին, ՀՀ անկախության տարեդարձին և հայկական մշակույթին։ Բեռլինի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել հայկական երաժշտությունը, ընդ որում` համերգի տեսագրությունը հոկտեմբերի վերջին կհեռարձակվի ամբողջ Գերմանիայում։ Սերգեյ Սմբատյանը կարևորել է, որ Բեռլինում, որտեղ հայկական մշակույթի ներկայության որոշակի պակաս կա, մեր երաժշտությունը ներկայացվեց Գերմանիայի լավագույն նվագախմբերից մեկի միջոցով։