|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 12-ին Մոսկվայում, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Մոսկվայի կառավարության աջակցությամբ, տեղի կունենա ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգը՝ նվիրված ԱՊՀ 25-ամյակին և Ռուսաստանի օրվան։ Նվագախումբը ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ով հրավիրված է որպես հատուկ հյուր։ Համերգը կկայանա Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում։ Տոնական երեկոյի ծրագրում կհնչեն ռուս և ԱՊՀ երկրների կոմպոզիտորների գործեր։
Համերգի պատվավոր հյուրերի թվում կլինեն ԱՊՀ երաժշտական կրթական հաստատությունների ղեկավարներ, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, դեսպաններ։
ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը կայացել է 2007թ. նոյեմբերի 12-ին՝ հայտնի դիրիժոր, ՌԴ, Ղազախստանի և Թաթարստանի ժողովրդական արտիստ Ֆուատ Մանսուրովի ղեկավարությամբ։ Տարբեր տարիներին ԱՊՀ երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Յուրի Սիմոնովի, Վլադիմիր Սպիվակովի, Մարկ Գորենշտեյնի ղեկավարությամբ։
Վերջին տարիների ընթացքում այս նվագախումբը դարձել է մի հարթակ, որտեղ իրենց կատարողական արվեստի ձեռքբերումներն են ցուցաբերել ԱՊՀ երիտասարդները։ Այն համախմբել է տարբեր կատարողական դպրոցների, ոճերի, ժանրերի և ուղղությունների երաժիշտների։ Շնորհիվ այս կոլեկտիվի՝ ԱՊՀ երկրների երիտասարդ երաժիշտների մի ամբողջ սերունդ աջակցություն է ստացել իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում։