|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի Էքրեմ Էլգինքան դպրոցի ղեկավարությունը, ծնողական կոմիտեի հետ համատեղ որոշմամբ, արգելել է դպրոցում կիսաշրջազգեստ հագնելը` «Նոր Թուրքիա» կարգախոսին համապատասխանելու համար:
Ըստ Hurriyet-ի՝ այդ որոշման մասին դպրոցի տնօրենը հաղորդագրություն է տարածել համացանցում:
Որոշումն ընդունվել է ծնողների առաջարկով, ովքեր բողոքել են, որ «կարճ շրջազգեստը բացասաբար է ազդում իրենց երեխաների ուսման վրա»:
Մի խումբ ծնողներ էլ բողոքել են այդ որոշման դեմ, որից հետո դպրոցի ղեկավարությունը որոշել է քվեարկության դնել որոշումը: Ծնողներն իրենք կընտրեն, թե երեխաներն ինչ հագնեն՝ «ազատ զգե՞ստ», թե՞ «տաբատ»: