|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով` հատուկ ուսումնական հաստատություններում հասարակական դիտորդների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում խախտումներ չեն արձանագրվել:
Դպրոցի տնօրեն Խաչիկ Մուրադյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցն ունի 73 աշակերտ, որոնք բոլորն էլ գիշերում են դպրոցում:
«Սակայն սա չի նշանակում, որ բոլորն էլ սոցիալական վատ վիճակում են, թեեւ ունենք աշակերտներ, որոնց ընտանիքների սոցիալական ծայրահեղ վիճակն է դրդում մնալ մեզ մոտ»,- ասաց նա:
Թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցը հիմնադրվել է 1973-ին, սակայն մինչ օրս չի հիմնանորոգվել: Ըստ Մուրադյանի` բարերարների կողմից որոշ վերանորոգման աշխատանքներ տարվել են, օրինակ` վերանորոգվել է կաթսայատունը, 1 սանհանգույց, սակայն այժմ ուսումնական հատվածի երկրորդ հարկի վերանորոգման խիստ կարիք կա:
Ի դեպ, պետության կողմից դպրոցին տրամադրվում է տարեկան 117 մլն դրամ: