|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Լիարժեք հայտարարում եմ, որ կան ձերբակալվածներ և լուրջ ապացույցներ, որոնք ռեալ են»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործին, ասաց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: «Ցանկացած բացահայտում կարելի է դիտել միայն դատարանի վճռով»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ գործի նախաքննությունը տեղափոխվել է, և այն ներկայումս քննվում է ազգային անվտանգության ծառայությունում:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը շտապեց հայտարարել, որ Թևոսիկի եղբոր սպանության դեպքը բացահայտվել է, երբ սպանություն կատարած ենթադրյալ անձի` Մոսոյի դիակը չի հայտնաբերվել, Կարապետյանը նշեց. «Հարուցված է մեկ քրեական գործ, և մեկ քրեական գործի շրջանակներում կատարվում է նախաքննություն: Նախաքննությունով հիմնավորվում է, համենայն դեպս` անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, որ եղել է երկրորդ սպանություն: Բայց չէ՞ որ քրեական գործը չի ավարտվել: Մենք ունենք մեկ քրեական գործ»: