|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 16-19-ը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Հնդկական ֆիլմերի շաբաթ» ծրագիրը, որը նվիրվում է Բոլիվուդի 100-ամյակին: Ծրագրի շրջանակում կցուցադրվեն սիրային, դրամատիկ սյուժեներով 4 ֆիլմեր, որոնցում ներառված են ինչպես ավանդական հնդկական, այնպես էլ ժամանակակից ռոք երաժշտություններ:
Ծրագրում կցուցադրվեն` սեպտեմբերի 16-ին, ժամը 17:30-ին՝ Յաշա Չոփրայի «Վեեր Զաարա», սեպտեմբերի 17-ին, ժամը 18-ին՝ Իմթիազ Ալիի «Ռոք աստղ», սեպտեմբերի 18-ին, ժամը 20-ին՝ Յաշա Չոփրայի «Ես դեռ կենդանի եմ», սեպտեմբերի 19-ին, ժամը 18-ին Զոյա Ակհթարի «Կյանքը չի կարող ձանձրալի լինել»:
Մուտքն ազատ է: