|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եթե ձեզ ոգեշնչում է վաղ քրիստոնեական և ժամանակակից կառույցների համատեղությունը, ապա Հայաստանը լավագույն տեղն է: Այդ մասին, ինչպես հայտնում է rusarminfo-ն, գրում է հնդկական հայտնի The Times of India պարբերականը:
Պարբերականը խորհուրդ է տալիս այցելել Հայաստանը` նշելով, որ դա հարուստ կրոնական ժառանգություն և գեղատեսիլ բնություն ունեցող երկիր է, որտեղ զբոսաշրջիկներին համեղ կկերակրեն և ջերմություն կնվիրեն: Մասնավորապես խորհուրդ է տրվում այցելել Խոր Վիրապ, Գառնի, Էջմիածին, Սևան և Ծաղկաձոր:
Պարբերականը նաև նշում է, որ Հայաստանում լավ ծանոթ են հնդկական ֆիլմերին, և պետք չէ զարմանալ, եթե հայերի հետ զրույցի ժամանակ նրանք ասեն Բոլիվուդի հայտնի ֆիլմերի հերոսների անունները: