|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2012 թ. հայերեն է թարգմանվել հնդկական «Ռամայանա» էպոսը. այս մասին ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենայի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանում 2012-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացվել են «Հնդկական մշակույթի օրեր», որի շրջանակում էլ ցուցադրվել են հնդկական համույթի ներկայացումները:
Ի դեպ, հունվարի 15-19-ը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Հնդկական ֆիլմերի շաբաթ` Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն հնդկական բազմաժանր ֆիլմեր /ռուսերեն լեզվով/: