|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շատ դժգոհ է երեկ Ազգային ժողովում լրագրողների պահվածքից: Այսօր նա այդ մասին ասաց հենց լրագրողներին` Ազգային ժողովում:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողները նիստերի դահլիճից դուրս եկող և, ըստ էության, նիստերի դահլիճում քննարկմանը չմասնակցող ՀՀԿ-ական պատգամավորներից ընդամենը հետաքրքրվում էին, թե ո՞ւր են գնում, ինչո՞ւ են կիսատ թողնում քննարկումը և դուրս գալիս, ինչո՞ւ են լքում Սերժ Սարգսյանի մատնացույց արած «խրամատը»:
Լրագրողներն իրենց հարցերում հատկապես կիրառում էին այն ձևակերպումները, որոնցով երեք օր առաջ ՀՀԿ Խորհրդի նիստում իր ելույթն էր կառուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Երեկ շատ վատ էր լրագրողների պահվածքը, շատ վատ»,- դժգոհեց նախարարը` ըստ էության` շարունակելով բազմաթիվ պաշտոնյաների որդեգրած համոզմունքը, թե այս երկրում առկա վատ բաներում մեղավորը լրագրողներն են:
Զավեշտալի է, որ նախարարն այդպես էլ չհիշատակեց ՀՀԿ-ական պատգամավորների լկտի պահվածքը, երբ օրինակ` Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, լրագրողներին ասում էր. «Դավա'յ, յան տվեք սաղդ»: Կամ` երբ Մանվել Գրիգորյանը, դուրս գալով բարեկրթության սահմաններից, հայտարարում էր. «Լքողի հետեւին ձեռ կտամ»…