|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Հանրային քննարկման «E-DRAFT» էլեկտրոնային ընթացակարգը հարկ է արմատապես վերանայել, այն արդեն զավեշտալի հարթակի է վերածվել: Թույլ է տրվում անարգել մասնակցելու ցանկացած մեկին, այդ թվում՝ ադրբեջանական և թուրքական քաղաքացիություն ունեցող անձանց, ինչը հատկապես՝ հստակ հավաստվեց դասընթացի «Հայոց պատմություն» անվանումը «Հայաստանի պատմություն» անվանումով փոխարինելու նախագծի պարագայում: Միաժամանակ, միևնույն անձը կարող է տարբեր էլհասցեներով գրանցվել և քվեարկել՝ կեղծելով իրական վիճակագրությունը: Հանրային քննարկումն ազգային հանրային իշխանության կարևոր բաղադրիչի՝ իրավաստեղծ գործունության ինքնուրույն և անչափ առանցքային փուլն է: Ազգային իշխանությանը հարիր չէ որևէ կերպ կաշկանդվել օտարերկրյա քաղաքացիների ցանկություններով․․․»։