|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Հայոց ցեղասպանության մասին «Հատումը» անունով ֆիլմը նկարահանած` թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի հայրը՝ Էնվեր Աքընը, ով «Ազգային շարժում» (ազգայնամոլների շարժում) կուսակցության անդամ է, իր կարծիքն է հայտնել ֆիլմի մասին: Այս մասին հայտնում է T24-ը:
«Ֆիլմը հավանեցի, սակայն ֆիլմում թուրքերին որպես ցեղասպան ներկայացնելը սխալ է: Ֆիլմում ցեղասպան և բռնաբարող անձինք ծառայությունից խուսափողներն ու փախստականներն են: Այնտեղ համակարգված կոտորած չի եղել»,- ասել է ռեժիսորի հայրը:
Նշելով, որ իր համար կարևոր է եղել հոր հավանությունը, թուրք ռեժիսորն ասել է. «Ես այս ֆիլմը հորս նմանների համար եմ նկարահանել: Իմ նպատակը այն էր, որ իրենք ֆիլմում ներկայացված անմեղ զոհերի հետ իրենց նույնականացնեն: Հայրս դա արեց, ինչի համար ուրախ եմ»: